Ֆոտոշարք

Արգենտինայում ջրանցքն անսպասելիորեն կարմիր գույն է ստացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բուենոս Այրեսի արվարձաններից մեկում հոսող Սարանդի ջրանցքն անսպասելիորեն վառ կարմիր գույն է ստացել։ Դա տագնապ է հարուցել տեղի բնակիչների շրջանում. գրում է BBC-ին։

Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ գույնը կարող է պայմանավորված լինել քիմիական թափոնների կամ տեքստիլ ներկերի արտանետմամբ: Այս վարկածն արդեն հաստատել են տեղական իշխանությունները։ Ջրի նմուշներում հայտնաբերել են անիլին, որն օգտագործվում է ներկանյութերի, դեղամիջոցների, պոլիմերների արտադրության մեջ:

Կարմրած ջուրը ձգվել է մինչև Ատլանտյան օվկիանոս։