Փետրվարի 1-ին Շտուտգարտի Mercedes-Benz թանգարանում կայացած աճուրդում վաճառվել է փակ անիվներով տարբերակով մրցարշավային Mercedes-Benz W 196 R:
Լոտի արժեքը կազմել է 51 155 000 եվրո։ Սա պատմության մեջ ամենաթանկ Գրան պրի մեքենան է: Ավելին, ինչպես նշում են Mercedes-Benz-ում, մեքենան դարձել է աշխարհում երկրորդ ամենաթանկը։
Mercedes-Benz-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս W196R-ը զիջել է միայն քաղաքացիական Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe-ին, որը 2022 թվականին աճուրդում վաճառվել է աննախադեպ՝ 135 միլիոն դոլարով։
Աճուրդի հանված Mercedes-Benz W 196 R-ն արտադրվել է 1954թ։ Այս մեքենայով Խուան-Մանուել Ֆանգիոն հաղթեց Արգենտինայի Գրան պրին՝ Ֆորմուլա 1-ի՝ 1955թ. մրցաշրջանի առաջին փուլը։
1965 թվականին մեքենան հանձնվել է Ինդիանապոլիսի ավտոդրոմի թանգարանի հավաքածուին, որտեղ և պահվել է մինչև անցած վաճառքը։