Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, երդմնակալության պարահանդեսին ներկայացել է լեգենդար դերասանուհի Օդրի Հեփբերնից ոգեշնչված զգեստով․ գրում է Daily Mail-ը:
Նա կրել է Givenchy զգեստ, որը մոդելավորվել է Օդրի Հեփբերնի՝ 1954 թվականի «Սաբրինա» ֆիլմի խորհրդանշական հարսանեկան զգեստի մոտիվով: Երկու զգեստներն այնքան էլ նույնական չեն, քանի որ ասեղնագործության նախշը տարբերվում է:
Դոնալդ Թրամփի դուստրը հավաքել էր իր երկար շեկ մազերը և տեսքին ավելացրել սև ձեռնոցներ և շլացուցիչ ադամանդե վզնոց:
Իվանկա Թրամփը բեմ է բարձրացել ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ Վաշինգտոնում պարահանդեսի ժամանակ՝ հոր երդմնակալության պաշտոնական մասից հետո:
Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Իվանկան «պատիվ է ունեցել» կրել այս զգեստը և երախտապարտ է Givenchy նորաձևության տանը այս գլուխգործոցը ստեղծելու համար։
Ինչ վերաբերում է նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, նա հագել էր դասական սև կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով։