Ֆոտոշարք

Ջիմի Քարթերի հուղարկավորությանը եկել էին ԱՄՆ-ի նախագահները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Բիլ Քլինթոն, Ջորջ Վ. Բուշ Կրտսեր, Բարաք Օբամա, Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն. հինգշաբթի օրը Վաշինգտոնի ազգային տաճարում հինգ հոգի, որ 1993 թվականից զբաղեցնում էին Օվալաձև գրասենյակը, հավաքվել էին Ջիմի Քարթերի պետական հուղարկավորության ժամանակ:

Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը, միմյանց ձեռք են սեղմել ու ջերմ զրուցել։ Թրամփը՝ նախկին նախագահը, որ 11 օր անց կրկին կզբաղեցնի Օվալաձև կաբինետը, թեքվել և ուշադիր լսում էր իր նախորդին՝ չնայած նրանց միջև առկա քաղաքական անդունդին:

Օբաման, որ մասնակցում էր Քարթերի հուղարկավորությանը առանց իր կնոջ՝ Միշելի, նստել է երկրորդ շարքում՝ նախկին նախագահներ Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի հետ։ Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը ժամանել են վերջինը։

Սպիտակ տունը հայտնել է, որ նախկին նախագահները նախքան տաճարում իրենց տեղերը զբաղեցնելը, հանդիպել են նաև առանձին։ Թե ինչ են քննարկել, չի հաղորդվում, թեև ավելի ուշ Թրամփն ասել է. «Մենք բոլորս շատ լավ հասկացանք միմյանց»։