CES (Consumer Electronics Show) համաժողովը, ամեն տարի տեղի է ունենում Լաս Վեգասի, Նևադա նահանգում, այն համարվում է աշխարհի ամենամեծ և ամենակարևոր սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը:
Այստեղ ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիաները նորարարական լուծումներով՝ ընդգրկելով բոլոր ոլորտները՝ հեռուստատեսություն, սմարթֆոններ, արհեստական բանականություն, առողջապահություն և այլն։
Radar Armenia-ն ներկայացնում է 2025 թվականի տեխնոլոգիական առաջընթացները։

Ռոբոտներ, որոնք օգտագործվում են որպես դիմավորողներ կամ օգնականներ։

Ռոբոտ շուն

Խելացի էլեկտրական պիցցայի վառարան WiFi-ով և Bluetooth-ով։

AI ռոբոտ ընտանի կենդանիների համար։

Holobox Mini նախատեսված է 3D պատկերներ և տեսանյութեր ցուցադրելու համար առանց հատուկ ակնոցների։