Ֆոտոշարք

Ամանորյա ավանդույթները աշխարհում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ամանորը համարվում է տարվա ամենասպասված տոնը, որը աշխարհի տարբեր անկյուններում նշվում է յուրահատուկ ավանդույթներով, որոնք խորհրդանշում են բախտ, հաջողություն և բարեկեցություն։

Չնայած այս տոնն ամբողջ աշխարհում նշվում է դեկտեմբերի 31-ին, սակայն տարբեր երկրներում ու մշակույթներում այն տարբերվում է։

Radar Armenia-ն ներկայացնում է՝ ո՛ր երկրներում ինչպես են նշում ամանորը։

Լատինական Ամերիկայում, Իսպանիայում և Պորտուգալիայում մարդիկ սովորաբար ուտում են 12 խաղող կամ չամիչ` մաղթելով հաջողություն, իսկ Իտալիայում 12 գդալ ոսպ են ուտում՝ կապված ժամացույցի 12 զանգերի հետ։

Ֆիլիպինյան մշակույթում կլոր առարկաները խորհրդանշում են բարեկեցություն:

Շոտլանդիայում տոնակատարություններն սկսվում են դեկտեմբերի 30-ին, իսկ Նոր տարվա գիշերը հնչում է «Auld Lang Syne»-ի երգը։ Այստեղ տան մաքրությունը խորհրդանշում է նոր տարվա սկիզբը։

Մեքսիկայում ավանդույթ է դատարկ ճամպրուկով շրջելը, որ նոր տարին ճանապարհորդություններով ու նոր արկածներով անցնի։

Կուբայում էլ տարվա վերջում մարդիկ ազատվում են անցյալի վատ էներգիայից ու բացասական պահերից՝ կեղտոտ ջրով լի դույլեր դուրս նետելով պատուհանից։

Հունաստանում նուռ են կախում իրենց դռներից՝ որպես բախտի և բարեկեցության խորհրդանիշ, իսկ Գերմանիայում փոքր կապարի կտորներ են հալեցնում ու դրանք գցում սառը ջրի մեջ՝ կանխատեսելու իրենց ապագան։

Ավանդույթները տարբեր են, բայց բոլորը մի նպատակ ունեն՝ երջանկություն ու բարեկեցություն ապահովել, և այդ ավանդույթներն ամբողջ աշխարհում վառ են պահում ամանորի տոնականությունը։