2024-ի ընթացքում հայտնի անձինք նորաձևության մեջ շարունակել են տպավորություն թողնել։
Այսօր նորաձևությունը սահմաններ չունի. այն անընդհատ փոխվում և զարգանում է՝ միաժամանակ համատեղելով տարբեր ոճեր։
Կարմիր գորգի վրա կարող ենք տեսնել էլեգանտ կերպարներ, որտեղ յուրաքանչյուր աստղ իր անհատականությունն է ներկայացրել առանձնահատուկ հանդերձանքով։

Զենդայան 2024-ին շարունակում է մնալ նորաձևության աստղ, այս տարի առանձնանալով «Dune. Part Two» ֆիլմի պրեմիերայով։

Սինտիա Էրիվոն և Արիանա Գրանդեն իրենց կանաչ և վարդագույն կերպարներով ներկայացել են «Wicked»-ի պրեմիերային Լոս Անջելեսում

Մեծ ուշադրություն է գրավել Սաբրինա Քարփենթերի կերպարը՝ սեպտեմբերին MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ ներկայանալով 1991 թվականի Բոբ Մաքիի վինտաժային զգեստով, որն ի սկզբանե պատրաստվել էր Մադոննայի համար:

ԱՄՆ բաց առաջնությունում Նաոմի Օսական աչքի ընկավ իր հատուկ պատրաստված Nike թենիսի հանդերձանքով։

Թոնի մրցանակաբաշխության ժամանակ Բրուկ Շիլդսը աչքի ընկավ իր Monique Lhuillier զգեստով և Crocs-երով։

Ռիհաննա

Մոնիկա Լևինսկու զգեստը դարձել է տարվա ամենապահանջված և քննարկված զգեստը։