Աշխարհում կան հյուրանոցներ, որոնք ոչ միայն ապահովում են հարմարավետություն, այլև առաջարկում են յուրահատուկ փորձեր, որոնք հնարավոր չէ գտնել սովորական հյուրանոցներում, իրենց անսովոր ձևով կամ բացառիկ ծառայություններով միանգամայն տարբերվում են ավանդական հյուրանոցներից:
Radar Armenia-ն ներկայացնում է աշխարհի արտասովոր հյուրանոցային համարները։
Պերուի հովտում թափանցիկ քնապատյանները ամրացված են ժայռին։
Ճապոնիայի այս հյուրանոցն առաջարկում է քնի լաբորատորիա, որտեղ հյուրերը ստանում են քնի տվյալներ՝ օգտագործելով սենսորներ, որոնք հետևում են շնչառությանը, դեմքի արտահայտություններին և խռմփոցին։
Կոլումբիայի Տատակոա անապատում՝ դարչնագույն ավազների և կակտուսների մեջ, առաջարկվում են յուրահատուկ և գունեղ սենյակներ։
Չինաստանի Չժեցզյան գավառի հյուրանոցը գրախանութ և համայնքային գրադարան է։
Սինգապուրի այս հյուրանոցը առաջարկում է հանգստացնող, մինիմալիստական սենյակներ, որտեղ կարող եք փախչել քաղաքային աղմուկից։
Ամստերդամի այս հյուրանոցն առաջարկում է հանգստանալ պահարաններում, որտեղ փոքրիկ, հարմարավետ քնի անկյուններ են ստեղծված։
Կանադայի Վանկուվեր կղզին առաջարկում են էկոտուրիզմի փորձ, որտեղ հանգստանալու համար ստեղծվել են հարմարավետ սենյակներ։