Ֆոտոշարք

Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը՝ լուսանկարներով

2022թ. փետրվարի 20-ին մեկնարկեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Պաշտոնապես, ՌԴ-ն իր գործողություններն անվանեց «հատուկ ռազմական գործողություն»:

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ հասցվեցին Ուկրաինայի տարբեր վայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքին:

Այսօր լրացավ պատերազմի 1000-րդ օրը։

Առանց տարբերանշանների զինվորի մարմինը։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ նա ռուսական բանակի զինծառայող է, որը զոհվել է Խարկով քաղաքի մոտակայքում գտնվող ճանապարհին՝ 2022թ․ փետրվարի 24-ին։

Օդային տագնապի ազդանշանի ձայնից հետո մարդիկ թաքնվում են։ 

Հրաժեշտ. նա մեկնում է առաջնագիծ։

Զինվորը լուսանկարում է իր ընկերոջը, երբ նա կեցվածք է ընդունում Կիևի մարզի Բուչա քաղաքում ոչնչացված ռուսական տանկի և զրահատեխնիկայի կողքին։

Ըստ տեղի բնակիչների՝ նա սպանվել է ռուս զինվորների կողմից՝ Բուչայի փողոցում։

Ռուսական զրահապատ մեքենան նկատել են Մարիուպոլ հարավային նավահանգստային քաղաքի փողոցում։

Լուսանկարում երևում են Ուկրաինայի Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքում ավերված բնակելի շենքերը։

Ուկրաինացի զինծառայողները M777 հաուբից արկ են արձակել առաջնագծի ուղղությամբ։

Ռուսական կործանիչը թռչում է երկաթուղային հանգույցի վրայով, որտեղ հրդեհ է բռնկվել Դոնեցկի մերձակայքում գտնվող Շախտյորսկ քաղաքի գնդակոծությունից հետո։