Ֆոտոշարք

Բողոքի ցույցեր Աբխազիայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Բողոքի գործողությունները սկսվել են խորհրդարանի՝ Ռուսաստանի հետ ներդրումային պայմանագրի մանրամասները հստակեցնող օրենքի ընդունումից հետո։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանի հետ ներդրումային գործունեության վերաբերյալ համաձայնագրի բացակայությունը ռիսկեր է պարունակում հանրապետության համար։ Իսկ միջազգային հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալխաս Բարցիցը հայտարարել է, որ Աբխազիան չի կարողանա ինքնուրույն միջոցներ գտնել իր տնտեսության առանցքային ոլորտները վերականգնելու համար։

Այսօր Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր սկանդալային համաձայնագրի վավերացման հարցը, սակայն պատգամավորների որոշմամբ հանդիպումը չեղարկվեց։

Այնուամենայնիվ, ընդդիմությունը դուրս եկավ բողոքի։

Բախումները սկսվել են նախ խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև տեղափոխվել են նախագահի աշխատակազմ։

Հավաքվածները կոտրել են խորհրդարանի շենքի պատուհանի ճաղավանդակները։

Ինը մարդ վիրավորվել է։

Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը։

Աբխազիայի ղեկավարի վարչակազմն արդեն խոստացել է, որ կհրաժարվի վավերացնել բողոքի ակցիաների պատճառ դարձած համաձայնագիրը։