ԱՄՆ-ն կրկին հզոր դարձնել խոստացող նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ մեքենայի ընտրության հարցում հայրենասեր է։
1964թ. Նյու Յորքի ռազմական ակադեմիան ավարտելուց հետո Թրամփը մտածում էր կինոդպրոց ընդունվելու մասին, սակայն, ի վերջո, որոշեց, որ անշարժ գույքն ավելի եկամտաբեր բիզնես է։
22 տարեկանում նա սկսեց աշխատել իր հոր ընկերությունում և 3 տարի անց ղեկավարեց այն։
Թրամփի առաջին խոշոր նախագիծը դարձել է 1983թ. կառուցված 68-հարկանի Trump Tower երկնաքերը Մանհեթենի 5-րդ պողոտայում։
Էլիտար բարձրահարկ շենքերը Թրամփի այցեքարտն են դարձել։
Գործարարի առաջին մեքենան բրիտանական Rolls-Royce Silver Cloud-ն է։ Ամերիկացիները կատակում էին, որ հաղթանակի դեպքում թիվ մեկ մեքենան կդառնա ոչ թե Cadillac-ը, այլ Rolls-Royce-ը։
Rolls-Royce Silver Cloud
Rolls-Royce Phantom
Cadillac Trump Golden Series
Acura NSX
Mercedes-Benz SLR McLaren
Lamborghini Diablo
Chevrolet Camaro