Պարբերականը, հղում անելով ուկրաինական հետախուզությանը, գրում է, որ մոտ 3000 հյուսիսկորեացի զինվորի ՌԴ հեռավոր արևելքից գաղտնի տեղափոխել են քաղաքացիական բեռնատարներով և տեղակայել Կուրսկի շրջանի զորանոցներում: Նրանցից մոտ 300-ը հատուկջոկատային են, մնացածը՝ կանոնավոր զորք։
Ուկրաինական հետախուզության ներկայացուցիչները կասկածում են ԿԺԴՀ-ի զինվորականների մարտական ունակություններին, քանի որ նրանք երբեք չեն լքել իրենց երկիրը և չեն մասնակցել իրական մարտերի: Բացի այդ, նրանք ԱԹՍ-ների կիրառմամբ ժամանակակից պատերազմ վարելու փորձ չունեն։ Նշվում է, որ դրանք, հավանաբար, կարող են օգտագործվել որպես հետևակ։