Ֆոտոշարք

ԱՄՆ 49-րդ փոխնախագահ Քամալա Հարրիսի կյանքը՝ լուսանկարներով

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն ընտրելու է իր 47-րդ նախագահին։ Պատմության մեջ հազվադեպ պատահող իրավիճակներից է. նախ սկզբում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում էին նախկին ու ներկա նախագահները, այնուհետ գործող նախագահը տարիքն առած լինելու հիմնավորմամբ դուրս եկավ ընտրապայքարից՝ տեղը զիջելով իր փոխնախագահին։ Հանկարծահաս այդ փոփոխությամբ հանդերձ՝ 2024թ. մրցապայքարը ամենասաստիկներից է ու դիտարժանը։

Այդ կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է նախկին նախագահ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի և գործող փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարրիսի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարներով։ Այս անգամ՝ ԱՄՆ 49-րդ փոխնախագահ Քամալա Հարրիս։

Քամալան մոր՝ Շյամալայի հետ։

Հարրիսը ջամայկացի և հնդիկ ներգաղթյալների զավակ է, որը հաճախել է թե՛ բապտիստական եկեղեցի, թե՛ հինդու տաճար։

ԱՄՆ 49-րդ փոխնախագահը բակալավրի աստիճան է ստացել Վաշինգտոնում գտնվող Հովարդ համալսարանում։

Հարրիսը՝ 2004-11թթ. եղել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը։

2011թ. հունիսին Հարրիսը դարձավ Կալիֆորնիայի գլխավոր դատախազ՝ պաշտոնավարելով մինչև 2017թ.։

Հարրիսը՝ ընտանիքի հետ։

2017թ. հունվարին Քամալա Հարրիսն ընտրվում է ԱՄՆ սենատոր։

Հարրիսը՝ 2017թ. հունվարին կանանց երթի առաջին շարքերում։ Երթը նշանավորում էր կանանց բողոքի ձայնն ընդդեմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի։

2017թ. նոյեմբերին Հարրիսը որպես սենատոր հանդես էր գալիս 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով։

2019թ. հունվարին Հարրիսը սկսում է նախագահական ընտրարշավը՝ ներկայացնելով դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուի հայտ։

Նախընտրական բանավեճ 2019. թեժ երկխոսություն Ջո Բայդենի հետ։

Հարրիսը և Բայդենը՝ 2020թ. մարտին. ընտրապայքարը լքեցուց հետո։

Բայդենը տեսակապով տեղեկացնում է Հարրիսին, որ նա է իր նախընտրելի փոխնախագահի թեկնածուն։

2020թ. Դեմոկրատական կուսակցության համագումարում հաստատվում են Բայդենի ու Հարրիսի թեկնածությունները։

Փոխնախագահների բանավեճ 2020թ. հոկտեմբեր. Հարրիս-Փենս։

Հարրիսն ու Բայդենը հանդես են գալիս հաղթական ելույթով 2020թ. նոյեմբեր. ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփը պարտվել է։

2021թ. հունվար. Հարրիսը երդվում է՝ ծառայելու ԱՄՆ ժողովրդին որպես ԱՄՆ 49-րդ փոխնախագահ։

Հարրիսն ու Փելոսին՝ Ուկրաինայի դրոշով սատարում են Զելենսկիին. ԱՄՆ Կոնգրես, 2022թ. դեկտեմբեր։

Բայդենն ու Հարրիսը հանդիպում են ԱՄՆ Կոնգրեսի և երկու կուսակցությունների առաջնորդներին։

2024թ. մարտ - ԱՄՆ 46-րդ նախագահն ու 49-րդ փոխնախագահը. ջերմ կադրերի շարքից։

2024թ. հուլիս. Բայդենի՝ ընտրապայքարը լքելուց 1 օր անց։

Ֆիլադելֆիայում առաջին հանրահավաքը 2024թ. օգոստոսին փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլթսի հետ։

Նախագահական բանավեճ. Թրամփ-Հարրիս, 2024թ. սեպտեմբերի 10։