Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն ընտրելու է իր 47-րդ նախագահին։ Պատմության մեջ հազվադեպ պատահող իրավիճակներից է. նախ սկզբում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում էին նախկին ու ներկա նախագահները, այնուհետ գործող նախագահը տարիքն առած լինելու հիմնավորմամբ դուրս եկավ ընտրապայքարից՝ տեղը զիջելով իր փոխնախագահին։ Հանկարծահաս այդ փոփոխությամբ հանդերձ՝ 2024թ. մրցապայքարը ամենասաստիկներից է ու դիտարժանը։
Այդ կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների՝ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարրիսի, ինչպես նաև գործող նախագահ Ջո Բայդենի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարներով։ Այս անգամ՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդեն։
Ջո Բայդենը՝ գրկում որդի Բոն. 1972թ. Դելավեր։ 29 տարեկանում ընտրվեց ԱՄՆ սենատոր։
1978թ., նախագահ Ջիմի Քարթերի հետ։
Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ՝ եգիպտա-իսրայելական՝ պատմական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Ջո Բայդենը 1988թ. նախագահական հայտ ներկայացրեց, սակայն թեկնածությունը հանեց, երբ պայթեց ակադեմիական գրագողության սկանդալը։
Այց Քաբուլ, Աֆղանստան, 2002թ.։
Նախագահական 2-րդ փորձը 2007թ.։ Բանավեճ Ջոն Էդուարդի, Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի հետ։
Բայդենը երդվում է որպես ԱՄՆ փոխնախագահ, 2009թ. հունվար։
Բեն Լադենի ֆիզիկական ոչնչացման օրը ԱՄՆ Անվտանգության խորհրդում։
Անմիջական շփումներ. բասկետբոլ, 2012թ. հուլիս։
Բայդենը բայքերների հետ, 2012թ. սեպտեմբեր։
Բանավեճ հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանի հետ, 2012թ.։
Օբամայի 2-րդ երդմնակալությանը հաջորդած հանդիսավոր արարողության ժամանակ Ջիլ Բայդենի հետ, 2013թ. հունվար։
ԱՄՆ ՊՆ Էշթոն Քարթերի կնոջ և Բայդենի այս լուսանկարը 2015թ. փետրվարին լայն քննարման արժանացավ ամերիկյան մամուլում։
Փոխնախագահ Բայդենը՝ նախագահ Օբամայի State of Union-ի ելույթին արձագանքելիս։
Բայդենի անակնկալը Օբամայի ծննդյան առթիվ։
2016թ. դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ Ավոկայի օդանավակայանում, 2016. օգոստոս։
Ձեռքսեղմում ԱՄՆ նոր փոխնախագահ Մայք Փենսի հետ։
Բայդենն արտասվում է՝ ստանալով Օբամայի կողմից նախագահական ազատության մեդալ։
2020թ. ընտրապայքարին պատրաստվելիս։
Նախընտրական բանավեճ. Բերնի Սանդերս և Քամալա Հարրիս։
Բայդենը սելֆի է անում նախընտրական բանավեճից հետո։
Շնորհակալություն Փիթ Բուտեժիժին՝ սատարման համար։
Ոտքի վրա թեժ բանավեճ զենքի վաճառքի թեմայով, 2020թ. մարտ։
Նախընտրական հանդիպում կորոնավիրուսի պայմաններում։
Բայդենը զանգահարել է Հարրիսին. փոխնախագհի թեկնածուն ընտրված է։
Նախկին ու գործող փոխնախագահները բարևում են միմյանց կորոնավիրուսի պայմաններում։
Առաջին բանավեճը Թրամփի հետ։ Դիտորդների աչքերով՝ աղմուկ, ընդհատում և մեղադրանքներ։
Նախընտրական ելույթ անձրևի տակ. Տամպա, Ֆլորիդա, 2020թ. հոկտեմբեր։
Քվեարկությունն ավարտվում է, սակայն հաղթողի անունը դեռ հայտնի չէ։
Հաշվարկի ավարտից հետո Բայդենը հայտարարվում է որպես ընտրված նախագահ։
Բայդենը պատվաստվում է կորոնավիրուսի դեմ. 2020թ. դեկտեմբեր, Դելավեր։
Ջո Բայդենն արտասվում է, երբ խոսում է իր մահացած որդու՝ Բո Բայդենի մասին։
Բայդենը՝ ԱՄՆ 46-րդ նախագահ։
Երդմնակալության արարողությունը, 2021թ. հունվարի 20։
Բայդենը՝ Սպիտակ տանը։
Բայդենը օվալաձև աշխատասենյակում՝ իր շների հետ։
Կոնգրեսի համատեղ նիստը՝ կորոնավիրուսի պայմաններում, 2021թ. ապրիլ։
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հետ։
Հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. 2021թ. հունիս։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, 2021թ. հոկտեմբեր։
Դեմոկրատ նախկին ու ներկա նախագահները, 2022թ. նոյեմբեր։
Ավագ թոռան՝ Նաոմի Բայդենի հարսանիքին, 2022թ. նոյեմբեր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ պատերազմի մեկնարկից 1 տարի անց, 2023թ. փետրվար, Կիև, Ուկրաինա։
ՄԹ թագավոր Չարլզ 3-րդի հետ, 2023թ. հուլիսի 10։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, 2023թ. հոկտեմբեր, Բեն Գուրիոնի օդանավակայանում։
Տարեկան State of Union-ի ելույթը Կոնգրեսում, 2024թ. հունվար։
Սպորտային միջավայրում, 2024թ. մայիս։
G7-ի առաջնորդների հետ, 2024թ. հունիս, Բարի, Իտալիա։
Նախընտրական առաջին բանավեճը Թրամփի հետ, 2024թ. հուլիս, որից հետո Բայդենը հայտնվեց մեծ ճնշման տակ՝ թողնելու ընտրապայքարը։