Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն ընտրելու է իր 47-րդ նախագահին։ Պատմության մեջ հազվադեպ պատահող իրավիճակներից է. նախ սկզբում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում էին նախկին ու ներկա նախագահները, այնուհետ գործող նախագահը տարիքն առած լինելու հիմնավորմամբ դուրս եկավ ընտրապայքարից՝ տեղը զիջելով իր փոխնախագահին։ Հանկարծահաս այդ փոփոխությամբ հանդերձ՝ 2024թ. մրցապայքարը ամենասաստիկներից է ու դիտարժանը։
Այդ կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների՝ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարրիսի, ինչպես նաև գործող նախագահ Ջո Բայդենի կյանքն ու գործունեությունը՝ լուսանկարներով։ Այս անգամ՝ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփ։
Թրամփը՝ 4 տարեկանում։ Ծնվել է 1946թ.՝ Նյու Յորքում։
Ընտանեկան լուսանկար. Թրամփը՝ ձախից։
Բեյսբոլի համալսարանական ընկերների հետ։ Թրամփը՝ կենտրոնում։
Նյու Յորքում՝ «Թրամփ Թաուերի» կառուցման տեղանքում։ Լուսանկարը 1980թ.։
Ընտանեկան լուսանկար, 1986թ.։ Առաջին կնոջ հետ։
Թրամփն իր «Թաջ Մահալ» անունով կազինոյի բացմանը Ատլանտիկ Սիթիում, 1989թ.։
Լուսանկար հարսանեկան արարողությունից՝ երկրորդ կնոջ հետ, 1993թ.։ Նրանք ամուսնալուծվել են 1999թ., համատեղ ունենալով 1 դուստր։
Դրվագ «արկածներից», 2007թ.։
«Միսս տիեզերք» մրցույթի մասնակիցների հետ, 2011թ.։
2015թ. Թրամփ Թաուերի մեծ սրահում Դոնալդ Թրամփն առաջին անգամ հայտարարում է նախագահական հայտի մասին։
2016թ. ընտրությունների միասնական թեկնածուի համար պայքարում վերջին բանավեճը սենատորներ Մարկո Ռուբիոյի և Թեդ Քրուզի հետ։ Թրամփը նախընտրական պայքարում շատ արագ դարձավ առաջատար և հետևողականորեն տապալեց մրցակիցներին։
2016թ. հուլիսին Թրամփը հայտարարվեց որպես Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու։
Նախընտրական բանավեճ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ։
Թրամփը՝ 2016թ. նոյեմբերի քվեարկության օրվա ավարտին. հաղթական ելույթ։
Ընտրված նախագահ Թրամփը գործող նախագահ Օբամայի հյուր. հաղթող հռչակվելուց 2 օր անց։
Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահ։
Թրամփը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Պուտինի հետ. ներկա են փոխնախագահ Փենսն ու նախագահի խորհրդականները։
Սաուդյան թագավորի և Եգիպտոսի նախագահի հետ. Թրամփի մեծ տուրը արևելեք, 2017թ. մայիս։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, 2017թ.։
Թրամփը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում, 2018թ. հունվար։
Հյուրընկալում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, 2018թ. ապրիլ։
2018թ. ամռանը G7-ի առաջնորդները, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարդ խոսակցություն է ունենում Թրամփի հետ։ Պատմական լուսանկարը հրապարակել էր գերմանական կողմը։
2018թ. պատմական լուսանկար. առաջին անգամ հանդիպում են ԱՄՆ նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Թրամփը՝ ՄԹ թագուհի Եղիսաբեթ 2-րդի պաշտոնական հյուր, 2018թ. հուլիս։
ՌԴ նախագահի հետ՝ 2018թ. հուլիս. Հելսինկի, Ֆինալնդիա։
Ջորջ Բուշ Ավագի հուղարկավորության ժամանակ. նախագահական լուսանկար։
Կառավարության քաղաքականության շուրջ քննարկումներ Կոնգրեսի դեմոկրատական ղեկավարության հետ. թեժ զրույց տեսախցիկների առաջ։
ԱՄՆ 1-ին նախագահը, որ ոտք է դրել Հս. Կորեայի հողում։
Նախաճաշ ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, 2019թ. օգոստոս։
2019թ. G7-ի գագաթնաժողովի թոփ լուսանկարներից մեկը. Մելանիա Թրամփ ու Ջասթին Թրյուդո։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ «ջերմ» հանդիպումից. 2019թ. սեպտեմբեր։
Լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես է Թրամփը իր նոթերում ջնջել «կորոնա» վիրուս բառը՝ փոխարինելով «չինական» վիրուս անունով։
Կորոնավիրուսի պայմաններում Թրամփը չէր զլանում մեծ հանրահավաքներ հրավիրելուց, 2020թ. հունիս։
Առաջին անգամ Թրամփը դիմակով է երևում տեսախցիկների առաջ՝ ի հեճուկս իր դժկամությանը։
Բանավեճ դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ, 2020թ. սեպտեմբեր։
Թրամփն ու կինը վարակվել են կորոնավիրուսով։
Թրամփը գոլֆ է խաղում այն ժամանակ, երբ Ջո Բայդենը ընտրություններում հաղթող էր հռչակվում։
Հրաժեշտ Սպիտակ տանը. 2021թ. հունվար։
Թրամփը չի հեռանում քաղաքականությունից. առաջին հանրահավաքը նախագահական պաշտոնը լքելուց հետո, 2021թ. հունիս։
Թրամփը հայտարարում է 2024թ. նախագահական ընտրություններին պաշտոնական առաջադրման մասին։
Նախկին նախագահը՝ մեղադրյալի աթոռին։
Հաղթական բանավեճ Ջո Բայդենի հետ։ Այս բանավեճից հետո բազմաթիվ դեմոկրատներ կոչ էին անում գործող նախագահին թողնել ընտրապայքարը։
Մահափորձ Դոնալդ Թրամփի նկատմամբ, 2024թ. հուլիսի 14։
Թրամփը «աշխատում» է McDonald's-ում։