Ֆոտոշարք

20-րդ դարի դիվանագիտության գրոսմայստեր Քիսինջերը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հենրի Քիսինջերը դիվանագիտության իսկական լեգենդ էր՝ խելացի և խորամանկ, ունակ հարաբերություններ կառուցել երբեմն ամենածայրահեղ բևեռների միջև։ 

Լեգենդար դիվանագետի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հնչում աշխարհի տարբեր ծայրերից։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը նրա հեռանալը կորուստ է անվանել ողջ աշխարհի համար։ Ճապոնիայի վարչապետը նշել է Քիսինջերի ներդրումը ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների կարգավորման գործում։