Ֆոտոշարք

Ի՞նչ է կատարվել այս նոյեմբերին՝ աշխարհում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում լուսանկարներ ամբողջ աշխարհից։ Ինչ է կատարվել նոյեմբեր ամսին աշխարհում՝ Արգենտինայի նոր նախագահից մինչև Պաղեստին, Թրամփի քրոջ թաղումից մինչև հակակատալոնական ցույցեր Մադրիդում։ 

Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը լուսավորվել է ԱՄՆ փոփ աստղ Թեյլըր Սվիֆթի գալստյան առթիվ։ 

Եթովպիայում վազորդները պատրաստվում են մարաթոնի։

Իսրայելցի զինվորականի հուղարկավորություն։ 

Ավստրալիայի հավաքականը տոնում է կրիկետի գավաթում հաղթանակը։ 

Իսպանիայի խորհրդարանը ողջունում է վերընտրված վարչապետ Պեդրո Սանչեսին։ 

Դոնալդ Թրամփն ու իր կինը մասնակցում են Թրամփի քրոջ հուղարկավորությանը։ 

Իսրայելցիների եթրը դեպի Երուսաղեմ՝ հանուն Գազայում գերիների ազատման։ 

Starship հրթիռի արձակումը Բոկա Չիկա հրվանդանում։ 

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյ։ 

Ցույցեր Մադրիդում՝ ընդդեմ կատալունյան ընդդիմադիրների համաներման։