Ֆոտոշարք

Հայկական դրամը 30 տարեկան է (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայկական դրամը 30 տարեկան է։

30 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը։ Վճարամիջոց են հանդիսանում ԿԲ 1993թ․ նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը։ Ետսովետական Հայաստանի առաջին նմուշի թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերությունում։ 

Մետաղադրամները շրջանառության մեջ են եղել 1994թ.-ից։ Նոր նմուշի մետաղադրամները՝ 2003-2004թթ.-ից՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ արժողությամբ։ 1998-2015թթ․ տպագրվել և կիրառվել են նոր նմուշի թղթադրամներ։ 

Radar Armenia-ն ներկայացնում է անկախության շրջանի թղթադրամների և մետաղադրամների լուսանկարները։