Այսօր տեղի ունեցավ Միացյալ Թագավորության նոր միապետի՝ Չարլզ Երրորդի թագադրման պաշտոնական արարողությունը։ Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում նոր միապետի թագադրմանը մասնակցեցին շուրջ 2300 հյուրեր, իսկ մայրաքաղաքի փողոցները լի էին օրը տոնական ձևով նշող հարյուր հազարավոր մարդկանցով։ Radar Armenia-ն ներկայացնում է Չարլզ Երրորդի թագադրման արարողությունը՝ առանձնացնելով ամենահետաքրքիր լուսանկարները։
Արքայազն Ուիլյամն՝ ընտանիքով, հյուրերի առաջին շարքում է։
Արքայազն Ուիլյամի զավակները ոչ միայն ներկա են պապի թագադրման արարողությանը, այլև քննարկում են դրա դրվագները։
Իշխանության խորհրդանիշները ձեռքն առնելուց հետո Չարլզը պատրաստվում է ստանալ նաև թագը։
Թագը ստանալով՝ Չարլզ Երրորդը ճգնում է ուղիղ պահել գլուխը. թագը, ի դեպ, բավականին ծանր է՝ 1.28 կգ։
Արքայազն Ուիլյամը հավատարմության երդում է տալիս նոր թագավորին՝ ըստ բրիտանական արքայական ավանդույթների։
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կամքով՝ թագ ստացավ նաև Չարլզի կինը՝ Կամիլան։ Նա թագադրվեց իբրև թագուհի-կոնսորտ։
Նոր թագավորն ու թագուհի-կոնսորտը կառքով անցնում են մարդկանց միջով՝ ողջունելով նրանց։
Միջոցառմանը ներկա էր նաև արքայազն Հարրին՝ առանց կնոջ՝ Մեգըն Մարքըլի։ Նա մյուս հյուրերի շարքում էր նստած, առանց արարողակարգային հագուստի՝ հեռու արքայազն Ուիլյամի ընտանիքից։
Բազմաթիվ հյուրերի շարքում էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տիկինը՝ Ջիլլ Բայդենը։
Օրը Լոնդոնում տոնական էր. միապետի հետ կապված ցանկացած իրադարձություն Միացյալ Թագավորությունում համապետական նշանակություն ունի։