Ֆոտոշարք

Լավագույն 10 լողափերը` լազուր ջրերով

Հանգստի սեզոնին ընդառաջ՝ Radar Armenia-ն ներկայացնում է լավագույն լողափերը, որոնք առանձնանում են լազուր ջրերով՝ համարվելով աշխարհի ամենամաքուրն ու պարզը։ Ամռան ծովափնյա հանգիստը պլանավորելիս արժե դիտարկել այս տարբերակները։

 

Լայնապական կղզի. Ֆիլիպիններ

Իդեալականին ձգտող պարզություն, թեպետ այս կղզի հասնելը ժամանակատար կարող է լինել։

Վակատոբի կղզի. Ինդոնեզիա

Մաքրամաքուր ջրերը դրախտային պայմաններ են ապահովում դայվինգի սիրահարների համար։

Տո Սուա Օուշըն Թրենչ. Սամոա

Ավանդական առումով լողափ չէ, սակայն կրիստալային մաքրության ջրերը հիանալի են դայվինգի, լողալու ու ընտիր ֆոտոշարքի համար։

Մալդիվյան կզղիներ

Ջրային տարածության վրա կառուցված վիլլաների շքեղ ժամանց կարելի է ունենալ այստեղ՝ վայելելով տրոպիկական հանգստի փորձառությունը։

Կալա Մակարելլետա. Իսպանիա

Մի փոքր դժվարությամբ հասնելով այս կղզու լողափին՝ կարելի է վայելել զբոսաշրջիկներից կտրված, հրաշալի ծովային հանգիստ հենց Եվրոպայի սրտում։

Բոդրում. Թուրքիա

Այցելուները վայելում են ոչ միայն թաքնված այս հրաշքի մաքուր ջրերը, այլև շրջապատող բնությունը։

Մավրիտանիա

Խաղաղ ու անամղուկ հանգստի ֆանտաստիկ անկյուն է իրենից ներկայացնում փարթամ բնության ու սպիտակ լողափի այս համադրությունը։

Սաբահ. Մալայզիա

Երևութական ավազի լողափերի ընտիր հավաքածու է առաջարկում այս կղզին ճամփորդության սիրահարների համար։ 

Ալգարվ. Պորտուգալիա

Երկրի ամենահարավում գտնվող այս լողափում բացառիկ խաղաղություն, հանգիստ ու հանդարտություն է՝ լողալու անասելի գրավչությամբ։

Պորտո-Կացիկի. Հունաստան

Եվրոպայի ամենամաքուր ջրերից մեկն է, որը հասանելի է միայն ոտքով՝ ժայռից իջնող աստիճանները հաղթահարելու պարագայում։ Անպայման այցելելու վայր ծովային հանգստի սիրահարների համար։