Ֆոտոշարք

Որ երկրներում Վլադիմիր Պուտինը կձերբակալվի և ուր կարող է ազատորեն այցելել (ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿ)

Ուրբաթ օրը Հաագայի միջազգային քրեական դատարանը սանկցիա տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար։ ՌԴ նախագահը մեղադրվում է ուկրաինական պատերազմի ու կատարված հանցագործությունների համար։ Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, սակայն, չի տարածվում աշխարհի բոլոր պետությունների վրա, ուստի դատարանի որոշումը ի կատար չի կարող ածվել ամենուր, ինչպես նաև Ռուսաստանում։ Սակայն եթե Վլադիմիր Պուտինը այցելի այն երկիր, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, ապա այդ երկիրը պարտավոր է ձերբակալել և Հաագա ուղարկել ՌԴ նախագահին։ Այդ պատճառով ՌԴ նախագահի համար աշխարհն էականորեն փոքրացել է և նա ազատ տեղաշարժի հարցում այլևս խնդիրներ ունի։

Հայաստանն ու հարևանները

Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1999թ., սակայն այն չի վավերացրել։ 2022թ. դեկտեմբերի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց վավերացման գործընթաց սկսելուն։ Վավերացումը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից։ Քանի դեռ ՀՀ ԱԺ-ն չի վավերացրել փաստաթուղթը, Վլադիմիր Պուտինը կարող է այցելել Հայաստան։

Հռոմի ստատուտը ստորագրել, սակայն չի վավերացրել նաև Իրանը։ Այստեղ նույնպես ՌԴ նախագահը խնդիր չունի այցելելու։

Թուրքիան ու Ադրբեջանը անգամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, ուստի դատարանի լիազորության տարածումն այդ երկրներում անգամ չի էլ կարող դիտարկվել։ 

Հայաստանի հարևաններից Հռոմի ստատուտը ստորագրել ու վավերացրել է միայն Վրաստանը։ Այդ երկիր այցելելու դեպքում ՌԴ նախագահը կձերբակալվի։

Ստորագրած, սակայն Հռոմի ստատուտը չվավերացրած պետություններ, որոնց վրա չի տարածվում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետևաբար նաև Պուտինի ձերբակալության սանկցիան.

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  • Ռուսաստան
  • Իսրայել

ինչպես նաև՝

  • Ալժիր
  • Անգոլա
  • Բահամյան կղզիներ
  • Բահրեյն
  • Իրան
  • Կամերուն
  • Եգիպտոս
  • Էրիթրեա
  • Գվինեա-Բիսաու
  • Հայաստան
  • Հայիթի
  • Ճամայկա
  • Քուվեյթ
  • Ղրղզստան
  • Մոնակո
  • Մարոկկո
  • Մոզամբիկ
  • Օման
  • Սան Տոմե և Պրինսիպ
  • Սողոմոնի կղզիներ
  • Սուդան
  • Սիրիա
  • Թաիլանդ
  • Արաբական Միացյալ Էմիրություններ
  • Ուզբեկստան
  • Եմեն
  • Զիմբաբվե

Հռոմի ստատուտը չստորագրած պետություններ։ Այստեղ Վլադիմիր Պուտինը կարող է ազատորեն այցելել.

  • Ադրբեջան
  • Բելառուս
  • Բութան
  • Բրունեյ
  • Չինաստան
  • Կուբա
  • Հասարակածային Գվինեա
  • Եթովպիա
  • Հնդկաստան
  • Ինդոնեզիա
  • Իրաք
  • Ղազախստան
  • Հյուսիսային Կորեա 
  • Լաոս
  • Լիբանան
  • Լիբիա
  • Մալայզիա
  • Մավրիտանիա
  • Միկրոնեզիա
  • Մյանմար
  • Նեպալ
  • Նիկարագուա
  • Նիուե
  • Պակիստան
  • Պալաու
  • Պապուա Նոր Գվինեա
  • Կատար
  • Ռուանդա
  • Սաուդյան Արաբիա
  • Սինգապուր
  • Սոմալի
  • Հարավային Սուդան
  • Շրի Լանկա
  • Սվազիլենդ
  • Տոգո
  • Տոնգա
  • Թուրքիա
  • Թուրքմենստան
  • Տուվալու
  • Վատիկան
  • Վիետնամ

Հռոմի ստատուտը չվավերացրած, սակայն դրա իրավազորությունն ամբողջությամբ ընդունող երկրներ։ Այստեղ Վլադիմիր Պուտինը այցելելուց առաջ պետք է պատրաստ լինի իրավական հետևանքների.

  • Կոտ դ՛Իվուար
  • Պաղեստին
  • Ուկրաինա

Հռոմի ստատուտը վավերացրած ու իրավազորությունն ամբողջությամբ ընդունած պետություններ։ Այստեղ Վլադիմիր Պուտինը չի կարող այցելել առանց ձերբակալվելու հեռանկարի.

  • Աֆղանստան
  • Ալբանիա
  • Անդորրա
  • Անտիգուա և Բերբուդա
  • Արգենտինա
  • Ավստրալիա
  • Ավստրիա
  • Բանգլադեշ
  • Բարբադոս
  • Բելգիա
  • Բելիզ
  • Բենին
  • Բոլիվիա
  • Բոսնիա և Հերցոգովինա
  • Բոցվանա
  • Բրազիլիա
  • Բուլղարիա
  • Բուրկինա Ֆասո
  • Կամբոդիա
  • Կանադա
  • Կապե Վերդե
  • Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
  • Չադ
  • Չիլի
  • Կոլումբիա
  • Կոմորոս
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
  • Կոնգոյի Հանրապետություն
  • Կուկ կղզիներ
  • Կոստա Ռիկա
  • Կիպրոս
  • Կիրիբաթի
  • Խորվաթիա
  • Չեխիա
  • Դանիա
  • Ջիբուտի
  • Դոմինիկա
  • Դոմինիկյան Հանրապետություն
  • Արևելյան Թիմուր
  • Էկվադոր
  • Էլ Սալվադոր
  • Էստոնիա
  • Ֆիջի
  • Ֆինլանդիա
  • Ֆրանսիա
  • Գաբոն
  • Գամբիա
  • Գերմանիա
  • Գանա
  • Գրենադա
  • Գվատեմալա
  • Գվինեա
  • Գույանա
  • Հունաստան
  • Վրաստան
  • Հոնդուրաս
  • Հորդանան
  • Հունգարիա
  • Իսլանդիա
  • Իռլանդիա
  • Իտալիա
  • Ճապոնիա
  • Քենիա
  • Հարավային Կորեա
  • Լատվիա
  • Լեսոտո
  • Լիբերիա
  • Լիտվա
  • Լիխտեյնշտեյն
  • Լյուքսեմբուրգ
  • Մադագասկար
  • Մալավի
  • Մալդիվներ
  • Մալի
  • Մալթա
  • Մարշալյան կղզիներ
  • Մավրիտանիա
  • Մեքսիկա
  • Մոլդովա
  • Մոնղոլիա
  • Մոնտենեգրո
  • Նամիբիա
  • Նաուրու
  • Նիդերլանդներ
  • Նոր Զելանդիա
  • Նիգեր
  • Նիգերիա
  • Նորվեգիա
  • Հյուսիսային Մակեդոնիա
  • Պանամա
  • Պարագվայ
  • Պերու
  • Պորտուալիա
  • Ռումինիա
  • Լեհաստան
  • Սենթ Քիթս և Նևիս
  • Սենթ Լուչիա
  • Սենթ Վինսենթ և Գրենադինես
  • Սամոա
  • Սան Մարինո
  • Սեյչելես
  • Սենեգալ
  • Սերբիա
  • Սիեռա Լիոնե
  • Սլովակիա
  • Սլովենիա
  • Հարավային Աֆրիկա
  • Սուրինամ
  • Իսպանիա
  • Շվեդիա
  • Շվեյցարիա
  • Տանզանիա
  • Տաջիկստան
  • Տրինիդադ և Տոբագո
  • Թունիս
  • Ուգանդա
  • Միացյալ Թագավորություն
  • Ուրուգվայ
  • Վանուատու
  • Վենեսուելա
  • Զամբիա