Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Չինաստանի տեսարժան վայրերը. ահա, թե ինչու պետք է լինել այդ երկրում

Ֆոտոշարք

1 Հոկտեմբերի, 13:37

Այսօր նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 73-րդ տարեդարձը։

Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:

Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն, պահպանվել են մինչև մեր օրերը:

Չինաստանը համարվում է զբոսաշրջիկների համար նախընտրելի երկրներից մեկը, քանի որ ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները: Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցներն աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ: 

Radar Armenia-ն խորհրդանշական այս օրը ներկայացնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող մի քանի զբոսաշրջային տեսարժան վայրերը.

Չինական մեծ պարիսպ


«Ոչ ոք չի կարող իսկական հերոս լինել, եթե նա չի եղել Մեծ պատի վրա», - ասում է հայտնի չինական ասացվածքը, որը հստակ ցույց է տալիս այս եզակի հնագույն հուշարձանի կարևորությունը չին ժողովրդի համար:

Արգելված քաղաքը 

Արգելված քաղաքը՝ նախկին կայսերական ձմեռային նստավայրը, իսկ ներկայում՝ «Գուգուն» համալիրը («Հին պալատ»), դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը:

Տերակոտե բանակ

Սա չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանումն է։ Արձանիկները թաղվել էին Չինաստանի առաջին կայսր Ցինի հետ մ. թ. ա. 210-209 թվականներին։ Ըստ ավանդության՝ այս արձանները թաղելու նպատակն այն է, որ դրանք պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Ամառային կայսերական պալատ

Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 

Յանցզի գետը և երեք կիրճերը

Յանցզի գետը ավելի քան 6000 կիլոմետր երկարություն ունի։ Այն Չինաստանի ամենաերկար գետն է, իսկ աշխարհում երրորդը՝ Ամազոնից և Նեղոսից հետո:

Պոտալա պալատ, Տիբեթ

Պոտալան թագավորական պալատ և բուդդայականական տաճարային համալիր է, որը եղել է Դալայ-Լամայի հիմնականա նստատեղին մինչև ստիպված լքել է երկիրը և քաղաքական ապաստան գտել Հնդկաստանի Դարմսալա քաղաքում։

Շանհայի զբոսավայր

Լեշանի հսկա Բուդդան

«Լեռը Բուդդա է, իսկ Բուդդան լեռ է»։ Այսպես է ասում հայտնի չինական ասացվածքը, որը վերագրվում է 71 մետր բարձրությամբ տպավորիչ Լեշան հսկա Բուդդային:
 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան