Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 22 ℃

Рус Eng

Ապագայի քաղաք. Սաուդյան Արաբիան ներկայացրել է 170 կմ երկարությամբ հայելապատ քաղաքի նախագիծ

Ֆոտոշարք

7 Օգոստոսի, 16:05

Neom հավակնոտ նախագծի շրջանակներում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ներկայացրել է ապագայի գծային քաղաքի կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է 500 մետր բարձրությամբ, 200 մետր լայնությամբ և 170 կմ երկարությամբ գծային շարունակական կառուցվածք։

Կարմիր ծովի ափերից սկսած՝ կառուցվելու է դեպի անապատի խորքը, որպեսզի հարմարավետ միկրոկլիմա ապահովի 9 միլիոն մարդու բնակության համար: 

Ակնկալվում է, որ հեղափոխական նախագիծը մարտահրավեր է նետելու ինչպես անմարդաբնակ կլիմայական պայմաններին, այնպես էլ ավանդական քաղաքաշինությանը:

Այս պահին շինարարությունն արդեն սկսվել է։ 

Համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն մասնագետների (նախագծողներ, ճարտարապետներ, ինժեներներ, դիզայներներ, գիտնականներ) կանխատեսումներով, որոնք աշխատում են նախագծի իրականացման վրա, առաջին 1,5 միլիոն մարդը կկարողանա վայելել իր կյանքն ապագայի քաղաքում արդեն 2030 թվականին:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության