Հրապարակվել են առաջին Airbus Beluga XL ինքնաթիռի լուսանկարները՝ Բեռլինում ILA 2022 միջազգային օդային և տիեզերական ցուցահանդեսից։ Ցուցահանդեսը, որը միավորում է աշխարհի խոշորագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններին, անցկացվել է նախորդ շաբաթ։
Airbus Beluga XL-ը լայնածավալ տրանսպորտային ինքնաթիռ է՝ հիմնված A330-200 մոդելի վրա։ Այն փոխարինել է առաջին սերնդի Airbus Beluga-ին և նախատեսված է օդանավերի մեծ բեռներ տեղափոխելու համար: