Մայիսի 17-ին Ֆրանսիայում մեկնարկեց Կաննի 75-րդ կինոփառատոնը։ Բացման արարողությանը ներկա էին Ջուլիանա Մուրը, Եվա Լոնգորիան, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Մերյեմ Ուզերլին և այլք։ Կաննի 75-րդ փառատոնը կլինի նաև վերջինը փառատոնի տնօրեն Պիեռ Լեսկուրի համար, ով երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը և թոշակի է անցնում։ Նրան կփոխարինի Իրիս Նոբլոխը, ով դարձավ այս պաշտոնում ընտրված առաջին կինը։