Նյու Յորքում Զատիկի ամենամյա շքերթն անցկացվում է 1870-ական թվականներից: Վերջին մի քանի տարիներին՝ համաճարակի պատճառով, տոնակատարությունը դադարեցվել էր, ուստի այժմ այն առանձնապես մասշտաբային ու բազմամարդ է ստացվել։ Ավանդաբար, մասնակիցները հագնվում են վառ և էլեգանտ հագուստներ և հանդես գալիս ֆանտաստիկ գլխազարդերով՝ ծաղիկներով, փետուրներով, սրվակներով և սեկվիններով, հսկա թեյնիկներով, ձվերով, արևածաղիկների, նապաստակների, ժամանակակից արվեստի առարկաների տեսքով: