Bugatti Centodieci-ին ընկերության նոր գերթանկարժեք ու գերարագ սուպերմեքենան է՝ թողարկված ընկերության 110-ամյակի կապակցությամբ։ Centodieci-ն ունի 8 լիտրանոց W16 շարժիչ՝ 1578 ձիաուժ հզորությամբ: Այն 99 ձիաուժով ավելի է, քան Bugatti-ի նախորդ սուպերմեքենան՝ Chiron-ը: Արտադրությունը կսահմանափակվի 10 օրինակով և յուրաքանչյուր տարի միայն երկուսը կառաքվեն հաճախորդներին: Չնայած՝ գինը $8,9 միլիոն է, բոլոր 10 օրինակները արդեն վաճառվել են: