Ֆոտոշարք

Tesla էլեկտրամեքենաների ահռելի գործարանը Բեռլինում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ամերիկյան էլեկտրոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը պաշտոնապես բացել է ընկերության նոր արտադրամասը Բեռլինում, որի կառուցումը արժեցել է ավելի քան 5 մլրդ եվրո: Բացման արարողության ժամանակ Մասկը հայտնել է, որ նոր գործարանը հիմք կհանդիսանա ինչպես էլեկտրամեքենաների, այնպես էլ՝ մարտկոցների արտադրության համար։

Tesla's Gigafactory-ն, որը Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդե քաղաքում է, մեքենաներ կարտադրի եվրոպական շուկայի համար, որը մինչ այժմ մեքենաներ է ստացել ԱՄՆ-ից և Չինաստանից: Նախատեսվում է, որ ձեռնարկությունը կկարողանա տարեկան արտադրել մինչև 500 հազար էլեկտրամեքենա և ստեղծել մինչև 12 հազար աշխատատեղ: Առաջին փուլում այստեղ կարտադրվեն  Tesla Model Y կոմպակտ քրոսովերներ։