Միջազգային մրցանակը, որը ամեն տարի շնորհվում է գործող ճարտարապետի՝ նշանակալի ձեռքբերումների համար, սահմանվել է Չիկագոյի Պրիցկերների ընտանիքի կողմից՝ իրենց Hyatt հիմնադրամի միջոցներից՝ 1979 թվականին: Այն շնորհվում է ամեն տարի և հաճախ կոչվում է «ճարտարապետության նոբելյան մրցանակ»: Այս տարի այդ մրցանակին է արժանացել Բուրկինա Ֆասոյում ծնված ճարտարապետ Ֆրենսիս Կերեն, որը կրթություն է ստացել Բեռլինում, որտեղ էլ հիմնել է իր ճարտարապետական կենտրոնը։ Նա մրցանակը ստացել է Բուրկինայի տեխնոլոգիական համալսարանի նախագծման համար։