Radar Զրույց

Ով չունի էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքի չի կարող ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ով չունի էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքի չի կարող ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային բոլոր նոր պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային թվային հարթակի միջոցով՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ Կարգավորումը, սակայն, մի շարք քաղաքացիների և գործատուների մոտ հարցեր է առաջացրել՝ կապված նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրության հասանելիության շուրջ։

Մինչ այդ, նոր կարգավորումների համաձայն, նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերն ու դրանց կից համաձայնագրերն այս տարվա ընթացքում պետք է թվայնացվեն և մուտքագրվեն համակարգ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով. «Այն պրակտիկան, երբ որոշ դեպքերում գործատուները հետին ամսաթվով համաձայնագրեր էին կազմում, շտկում էին պայմանագրերը կամ թերությունները, այս համակարգի ներդրման պարագայում այլևս հնարավոր չի լինի իրականացնել»։

Ըստ նրա. «Սկզբում համակարգը գործարկվեց կամավոր սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի նախապես կիրառել այն մինչև պարտադիր դառնալը։ Ամեն ինչ արվել է, որ աշխատողները և գործատուները նախապես իրազեկ լինեն և չթողնեն ամեն ինչ վերջին օրվան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական