Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է։
Նա անդրադարձել է երեկ տեղի ունեցած Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան հանդիպումներին, խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման և ԵՄ անդամության հանրաքվեի վերաբերյալ։
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Պուտինն ուզում է Ալիևին դրդել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի. «Ռուսաստանը էմոցիաների վրա չի վարում Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը և վաղուց որոշել է՝ Հայաստանի պետականությունը պետք է վերացնել։ Եթե Ռուսաստանը հնարավորություն ունենա, չի սպասի՝ հանրաքվե արել ենք, թե ոչ»։
Ըստ նրա՝ Հայաստանը Վրաստանից առաջ է ընկել ժողովրդավարության հարցերում․
«Բլինքենը զանգում է Ալիևին, Օ՛Բրայենն է գնում. ԱՄՆ-ն հիմա ճնշում է Բաքվին։
Ադրբեջանից է կախված՝ պատրա՞ստ է զիջել, թե՞ ոչ։
Հնարավորություն կա մինչև cop29 խաղաղության պայմանագիր կնքել, բայց չի բացառվում, որ Ալիևը այս անգամ էլ կպլստա»։
Մանրամասները՝ տեսանյութում