Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է։
Նա անդրադարձել է առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցերի ու խնդիրների, խոսել իրավապահ համակարգում տիրող վիճակից, հայ-ադրբեջանական բանակցություններից և ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ քննարկումներից ու ակնկալիքներից։
Խոսելով օֆերտայի սկզբունքի մասին՝ Թորոսյանը նկատում է՝ մենք չպատրաստված մտել ենք ջուրը. սա է պրոբլեմը. «Օֆերտայի սկզբունքը չի գործում. որոշ ծառայություններում հերթագրման մեխանիզմ է գործում։ Իմ պրոբլեմն այստեղ է՝ ասում ենք մի բան, անում ենք մի բան։ Իսկ դուք չգիտեի՞ք, նախարարներ և այլն, որ կան բյուջետային եռամսյակային համամասնություններ»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրավապահ համակարգը դարձել է վհուկների որս անող. «Այս համակարգերը, բեսպրեդելի տրամաբանությամբ, ինչ ուզում, անում են։ Սովորաբար ամենակոռումպացվածը իրավական համակարգերն են լինում. իրենց կոռուպցիայով ոչ ոք չի զբաղվում։ Իրավական համակարգերը ոնց որ PR գործակալություններ լինեն։ Ամոթ չի՞՝ դատախազությունն իրեն այդպես PR է անում։ Մեր տարբեր գործընկերներ գերազանցիկի սինդրոմ ունեն. փոքրուց նաև կյանքում կայացման խնդիր ունեն։ Չկայացած դատախազներ, իրավաբաններ. չեմ ուզում անուններ տալ՝ բանը դրան էլ կհասնի»։
Մանրամասները՝ տեսանյութում