Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
Նա անդրադարձել է առողջապահության ոլորտին առնչվող հարցերին, շնորհավորել բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առաջնային օղակի բուժհաստատություններում 3 հիմնական խնդիր են արձանագրել, որոնց վրա աշխատում են։
Նախարարի խոսքով՝ խթանում են, որ բժիշկը աշխատանքը լավ կատարի և դրա դիմաց փոխհատուցում ստանա. «ԼՂ-ից բռնի տեղահանված 700 բուժաշխատող պետպատվերի շրջանակներում ստացել են վերապատրաստում, նրանցից 200-ն աշխատում է երկրի բուժհաստատություններում»։
Ավանեսյանն, անդրադառնալով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի վերաբերյալ հարցին, նախ նշեց, որ խնդիր չկա, որ արձագանքի, բայց, այնուամենայնիվ, ասաց՝ քաղաքական կամքը բյուջեն մեծացնելն է, ոչ թե արդարացում գտնելը, որ փող չկա։
Մանրամասները՝ տեսանյութում