Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, խոսել արտահերթ և հերթական ընտրությունների գնալու հեռանկարների, ԵՄ անդամության թեկնածու դառնալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման ու ԵՄ անդամ դառնալու իրատեսականության մասին։
Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանը դրսից բազմաթիվ հարվածներ է ստանում, և քաղաքական դաշտում խաղացողների զգալի աղքատություն կա։ Ըստ նրա՝ ԵՄ-ի մտքին կա, որ Հայաստանը դեպի ԵՄ գնա, բայց կախված է իշխանության տնային աշխատանքից։
Այս համատեքստում Բարսեղյանը հիշում է, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը 3 տարի բանակցում, բայց կես ժամվա մեջ Պուտինն ահաբեկեց՝ չէ, չի լինի, և նա Հայաստանը դարձրեց «կոնցլագերի» անդամ. «Պուտինը շանտաժ էր անում Սերժ Սարգսյանին, ինքն էլ ասաց՝ Հայաստանը ուզում է ԵՏՄ անդամ դառնալ. ստում էր»։
Մանրամասները՝ տեսանյութում