Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Անահիտ Բախշյանն է։
Հունիսի 28-ը հայ հասարակական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի ծննդյան օրն է։
Անահիտ Բախշյանը զրույցի ընթացքում կիսվել է ամուսնու հետ կապված հուշերով, պատմել հետաքրքիր ու հիշարժան դրվագներ ամուսնու հետ համատեղ կյանքից, խոսել ընտանիքից, պետությունից և Յուրի Բախշյանի երազած երկիրն ունենալու մասին։
Անահիտ Բախշյանը պատմում է, որ միշտ անակնկալներ է արել ամուսնուն. «Յուրան ասաց՝ աղջիկ, ես հոգնած եմ. ասացի՝ ոչինչ, ծննդյանդ օրն է։ 1999-ի հունիսի 28-ին էլի սյուրպրիզ էր արել Յուրի Բախշյանին։ Սա Յուրայի վերջին տարեդարձն էր՝ խորհրդավոր ընթրիքը»։
Հիշում է՝ Յուրան մշտական թթու խոսք չուներ, ամեն անգամ կծելու մի բան գտնում էր. «Երբ Յուրին ինձ Անահիտ էր ասում, ուրեմն մի բան այն չէր։ Շատ առիթներ եմ տվել, որի Յուրան ինձ Անահիտ ասի։ Գիտեք՝ հատուկ շուտ ամուսնացանք, որ Յուրայի հետ ծառայության գնամ։ Յուրան անկախական էր, միայն ինձնից անկախական չէր։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Յուրան ինձ աշխատանքի տարավ. միշտ կապի մեջ էինք, բայց այդ օրը չխոսեցինք։ Զանգ եկավ՝ Յուրայի հետ խոսե՞լ ես, մի հատ զանգի։ ԱԺ էի գնացել՝ հասկանալու՝ ինչ եղավ հոկտեմբերի 27-ին. հասկացա անհասկանալին»։
Մանրամասները՝ տեսանյութում