Radar Զրույց

«Իմպիչմենտի թուղթը թող բերեն, 35 ստորագրությունը տեսնեմ. չեն ստորագրի». Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։

Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, խոսել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ շարժմանը խանգարելու, իշխանափոխության, ընդդիմության կողմից մանդատները պահելու պատճառների, քաղաքական կոնսուլտացիաների և ընտրությունների ճանապարհով ելքեր գտնելու մասին։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է ասեր՝ «Բագրատ Սրբազանն անհաջող մարդ է». դրանից հետո մի քանի հազար մարդ կմիանար շարժմանը։ Մարուքյանը հիշեցրել է, թե ինչպես էր Սարգսյանն ասել՝ չեմ առաջադրվելու. «Մարդիկ հիմար չեն»։

Ըստ նրա՝ ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանից իշխանություն վերցնողը չեն. «Ուզում են Նիկոլ Փաշինյանի օպոնենտը լինեն, գույքը, փողը պահեն։ Ժողովուրդը կրակը չի ընկել. պետք է գիծը քաշել և մերժել բոլորին»։

Հարցին՝ նախկին նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը իշխանափոխություն ուզու՞մ են, թե՞ ոչ, Մարուքյանը պատասխանեց. «Քոչարյան-Սարգսյան տանդեմը իշխանափոխություն ուզի՝ ի՞նչ անի։ Եթե ծախել-հանձնել են, ու դուք ծախել-հանձնելու մեջ ընդդիմություն եք աշխատում, պրոցեսի աջակիցն եք։ Իրենց կարմիր աթոռները չեն ուզում թողնեն, դիմացինի ավելի ուժեղ աթոռը ասում են՝ թող»։

Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին՝ ԼՀԿ նախագահն ասաց. «Թող այդ իմպիչմենտի թուղթը բերեն, 35 ստորագրություն տեսնեմ. չեն ստորագրի։ Այնտեղ միլիարդներով փողատեր մարդիկ կան, ո՞նց կարող են իմպիչմենտի թուղթ ստորագրել։ Պապն ամեն անգամ գաթա չի ուտում. մարդկանց աչքերը բացվել են։ Ես գիտեմ այդ 60% ձայնի տեղը. հնարավորություն կա գնալ առողջ ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում