Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը դերասան, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամ Հովհաննես Ազոյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, խոսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման, ինչպես նաև դերասանի կարիերայի և քաղաքականությամբ զբաղվելու մասին։
Հովհաննես Ազոյանի խոսքով՝ շարժումը ձախողել են, և նման շարժումներն այսուհետև ձախողելու են. «Ինձ թվում է՝ Բագրատ Գալստանյանին տարել, 10 տարի պահել են, չեն ասել՝ ինչ է կատարվում, հիմա դուրս է եկել, ու իր համար էլ է զարմանալի, որ Հայաստանն ու աշխարհն այլևս այլ են։ Եթե ոչ ոք ոչինչ չձեռնարկի, շարժումը ձախողված է, քանի որ Բագրատ Գալստանյանի պահանջը հագեցած է եղել սպառնալիքներով, անեծքով, ամեն ինչով, բայցի քրիստոնեական քարոզից։ Նա պետք է շրջվի դեպի ժողովուրդը և գնա ժողովրդավարություն՝ բացելով սուրբ գիրքը»։
Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, որովհետև վերևից այդպիսի առաջադրանք չունեն. ունենան էլ՝ չեն դնելու. «Մեր «ընդդիմության» ամբողջ փիլիսոփայությունը դրված է՝ «կարող է մի բան լինի, հլը տեսնենք ինչ»-ի վրա։
Եթե հոգևորականը թողնում է իր գաղափարական խրամատը և դուրս է գալիս փողոց, կատակներ անում, ապա կատակ անողն այդ բացը լրացնելու համար գնում է նրա խրամատը և այնտեղից է սկսում աշխատել։ Երբ դա կուղղվի, ես կգնամ իմ խրամատ, հոգևորականն՝ իր»։
Մանրամասները՝ տեսանյութում