Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, խոսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժման, հանրության ակնկալիքների ու սպասելիքների մասին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների և այն մոտեցումների մասին, որն առաջարկում են ընդդիմադիրները։
Նինա Կարապետյանցը, խոսելով շարժման արտաքին դերակատարների մասին, օրինակներով է նկարագրում իրադրությունը՝ հիշեցնելով, որ Մ․ Զախարովան երբեք այդքան հուզական պոռթկում չի ունեցել անգամ այն ժամանակ, երբ Հայաստանում մարդկանց էին գնդակահարում. «Ռուսաստանի հետ սրանից ավել էլ ի՞նչ մերձեցում պիտի լինի։ Ով էլ հաղթի, Պուտինը հաղթած է. Ռուսաստանը երբեք մեկ խաղադրույք չի անում։ Փաշինյանն էլ մնա՝ Պուտինը հաղթող է, Բագրատ Սրբազանն էլ գա՝ հաղթող է»։
Նրա դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը Սովետական միություն 2 տարբերակն է պատկերացնում. «Ընդդիմությունը քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու տեսանկյունից շատ ուժեղ է. պասերով են խաղում։ Խորհրդարանական ընդդիմությունը փողոց է դուրս գալիս, որ հանկարծ այլ ընդդիմություն չձևավորվի»։
Մանրամասները՝ տեսանյութում