Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է։
Նա անդրադարձել է ԶԼՄ-ների գործունեությանը, լրագրողի աշխատանքը դիտարկել ազգային անվտանգության հարցերի համատեքստում։
Բորիս Նավասարդյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մեծ ծրագիր է սկսել՝ բարելավելու համար հանրային հաղորդակցության ոլորտը. «ԵՄ-ը նույն ծավալի ծրագիր է սկսելու Հայաստանում»։
Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ հարց տվեց, թե ինչու՞ է ուշանում պաշտոնական տեղեկությունը, ապա հիշեցրեց, որ պատերազմի և քովիդի ժամանակ դեպքեր կային, երբ պաշտոնական տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը․
«Սխալ մոտեցում է այդ բեռը լրագրողների և լրատվամիջոցների վրա դնելը։
2020-ի դասերը, հուսով եմ, հաշվի են առնվելու։
Մեդիաոլորտի պրոֆեսիոնալները ուզում են տարանջատված մնալ սոցիալական մեդիաանձերից։
Պետք է հասկանան. առանձին ամրոցի մեջ արտոնություն ունեցողներ չեն։
Առանց գրագետ լինելու շատ դժվար է մեդիագրագետ լինել։
Հայաստանում սկսվում է այդ գործընթացը. կարևոր, երբեմն կոնֆլիկտային գործընթաց է»։
Մանրամասները՝ տեսանյութում