Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է։
Նա անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին, խոսել եկեղեցի-հասարակություն-պետություն հարաբերություններից, մտավորականների դերից ու մեղքերից։
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ որքան ուժեղանում է պետությունը, այնքան թուլանում է եկեղեցին. «Եկեղեցին հալածանքներից ազատվեց 2-րդ համաշխարհայինից հետո։ Երբ եկեղեցին հալածված էր, շատ մեծ հարգանք կար նրա հանդեպ։ Եկեղեցին բիզնեսի և քաղաքականության մեջ մտավ՝ վերցնելով աղտերը։ Աստծո և մարդու կապը անհատական է. միայն Աստծուն ենք «դու»- ով դիմում»։
Խոսելով մեղքի մասին՝ ռեժիսորն անկեղծանում է. «Ամենամեծ մեղքն իմն է. եթե չեմ փոխվում, իրավունք չունեմ պահանջել, որ փոխվեն ուրիշները, բայց այս հոտի մտածողությունը պիտի վերանա։ «Սրբազան» շարժումը լուրջ են ընդունում միայն կողմնակիցները և հակառակորդները. մնացածը հումորով են վերաբերում։ Պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. խառնվել է նույնիսկ այս կաթողիկոսի նշանակման հարցում։ Այն ուժը, որն ունի եկեղեցին, չունի պետությունը, այն ուժը, որն ունի պետությունը, չունի եկեղեցին»։
Մանրամասները՝ տեսանյութում