Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է։
Նա անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խոսել պատմական փաստերից, իրավական հիմք ունեցող քարտեզներից, Հայաստանի ներքաղաքական զարգացումներից և հայ-ադրբեջանական հարաբերություններից։
Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ սահմանի հարցում հայկական կողմը շահում է. ռիսկային է անկլավների հարցը․
«Անկլավների հարցում խնդիրը քաղաքական միջավայրն է։
Ցանկալի է՝ սահմանազատումն այլ սկզբունքներով լինի, բայց իրատեսական չէ։
Խնդիրն Ադրբեջանի քաղաքական ցանկությունն է։ Ադրբեջանը շարունակելու է քաղաքական առևտուրը։
Եթե գործընթացը շարունակենք 50 տարի հետո, էլի նույն սահմանն ենք գծելու։ Այս հանգամանքը արհամարհվել է, և մենք ստացել ենք այս խառը ապատիան և պատերազմից վախերը։
Այս գործընթացում հայկական կողմը պահպանել է կարևոր բարձունքները։
Չէի ակնկալում, որ ռազմական տեսակետից Ադրբեջանը կգնա նման ոչ շահավետ լուծման»։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ունեցել է մի քանի ծրագիր այս զարգացումների համար. «Այս գործընթացի պայմաններում այդ դիրքը մնացել է հայկական վերահսկողության տակ, հարող տարածքը՝ Ադրբեջանի։ Ադրբեջանը չի կարող Հայաստանի դեմ լուրջ պատերազմի գնալ. պատային իրավիճակ կա»։
Իսկ Հայաստանի ներքաղաքական խմորումների առնչությամբ քաղաքագետը ասաց․ «Եթե առաջարկում ես «Ոսկեպարով Արցախ» գնալ, հանրությունը չի ընդունելու, հոգնել է պատերազմից»։
Մանրամասները՝ տեսանյութում