Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն է։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, խոսել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սխալների, հարթակից հնչող պոպուլիզմի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերի մասին։
Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ շարժումը կորցրել է իներցիան. պարզ չէ՝ ինչպես են մասսաներին մոբիլիզացնելու. «Եթե շարժման առաջնորդները խուսափեն պոպուլիզմից, այն կարող էր հաջողված լինել։ Հավանականությունը ցածր է, երբ Նիկոլ Փաշինյանին փորձում են հաղթել իր գործիքակազմով։ «Ոսկեպարով Արցախ» հայտարարությունները ոչ միայն շարժմանն են վնասում, այլև կեղծ հույսեր կարող են արթնացնել մարդկանց մոտ, հատկապես՝ արցախցիների։ Իրական այլընտրանքի և հարթակից սթափ խոսքի բացակայությունը խանգարում է շարժմանը»։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից և մինչև COP 29 խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ Գրիգորյանը նախ հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին և հավելեց, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի թեման կփակվի։
Մանրմասները՝ տեսանյութում