Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է։
Նա անդրադարձել է պետության զարգացմանը, խոսել անցյալի սխալներից, հասարակության զարգացման գործում հանրակրթության դերից, հասարակության լավ ապրելու ձգտումներից ու նպատակադրումներից, ինչպես նաև հայրենասիրությունից և հայրենապահությունից։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը չէին լուծում Ղարաբաղի հարցը, որ լավ ապրեն.
«500 տարի առաջ էլ նույնն էր. իրենք լավ են ապրում, քեզ ուղարկում են սրբազան պատերազմի։
Կոնֆլիկտը հնարավորություն տվեց Քոչարյանին՝ 10 տարի կառավարել. պատերազմի վրա ենք աշխատել։
Պատերազմի տրամաբանությունը այսօր էր, նաղդ էր ու փող էր բերում դրան տիրապետողներին»։
Հայրենասիրության մասին խոսելով՝ Մարտիրոսյանը ասաց, որ ամոթ է, երբ ծնողին ծերանոց են տանում, բայց հայրենիքին ծերանոց տանելը բրավիզմի նշան է. «Քեզ ոչ մի կին երկար չի սիրիր, եթե դու Հայաստանում ես, ինքը՝ Սիկտիվկարում. չի լինի հայրենիքը հեռվից սիրել»։
Մանրամասները՝ տեսանյութում