Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Նա անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժմանը, սահմանազատման և խաղաղության գործընթացներին, իշխանության վարած խաղաղությանը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ սահմանադրական արգելքի հետ կապված խնդիր կա. «Փակուղային է. լուծումները պետք է փնտրել այլ հարթության մեջ, քան այն, ինչ հիմա արվում է։ Եթե ընդվզում ես, թե՝ մեզ պատերազմը չի վախեցնում, դա շանս չունի. էն գլխից պարտված ես։ Մտահոգությունները հայտնել ենք Բագրատ սրբազանին. կարծում եմ՝ ինչ-որ բաներ ընդունվել են։ Ժողովուրդն անհաղորդ է, քանի դեռ Փաշինյանն ընկալվում է խաղաղություն բերող, իսկ նրան դեմ դուրս եկողները՝ պատերազմ բզբզողներ»։
Նրա դիտարկմամբ՝ ոչ Ռուսաստանի բաստիոնի կարգավիճակում է Հայաստանը, ոչ էլ՝ Արևմուտքի. «Ալիևի վասալն ենք».
«Թուրքիան կեղտոտ գործերը հանձնարարել է Ադրբեջանին. պահանջելու է՝ ցեղասպանության հարցն էլ հանենք։
Հիմարություն էր բալանսի քաղաքականությունից հրաժարվելը։
Իրավիճակի փոփոխություն տեսնում եմ. այն ժամանակ կար փաթաթող, հիմա փաթաթողների թիվը մեծացել է։ Պարզ չէ՝ որ խաղաղությունն է փաթաթվում։
Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական բեմում հայտնվեն ուժեր, որոնք ունեն խաղաղություն ստրատեգիա։
Երկու անգամ նույն գետը չեն մտնում. այն ժամանակվա համար նորմալ առաջարկ էր։ Եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանն ընդուներ, կլիներ լուրջ երկխոսություն»։
Մանրամասները՝ տեսանյութում