Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է։
Նա անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի թեկնածության հանգամանքին, Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերադարձի հավանականությանը, ինչպես նաև շարժման կանխատեսվող ընթացքի մասին։
Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար էլ է ձեռնտու Բագրատ սրբազանի թեկնածությունը.
«Քաղաքական դաշտը որբ չէ, արքեպիսկոպոսը պիտի առաջնորդի։
Սամվել Կարապետյանը Իվանիշվիլիի դեմքով հայտնվել է, պարզ է, որ Ռուսաստանն է ղեկավարում շարժումը։
Ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Ռուսաստանն է ղեկավարելու երկիրը։
Սերժ Սարգսյանը կցանկանա վերադառնալ, եթե տեսնի, որ Քոչարյանը ետ գալու շանս ունի։
Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի և Սարգսյանի համար ընդունելի չէ, բայց ընդունելի է, քանի երկուսից մեկը չէ։ Իսկ Բագրատ սրբազանն անցումային ֆիգուր է. Քոչարյանը 2 տարի առաջ ասել էր»։
Մանրամասները՝ տեսանյութում