Radar Զրույց

«Որոշ ուժեր օգտագործում են Բագրատ սրբազանին». Նորայր Նորիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է։

Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, խոսել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, նախկին և ներկա իշխանությունների, վարվող քաղաքականության, իմպիչմենտի գործընթացի և նոր որակի քաղաքականություն բերելու մասին։

Նորայր Նորիկյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դիակից քաղաքական գործոն է դարձրել Փաշինյանը. «Քոչարյանը իշխանության չպետք է գա. փակենք թեման։ Նախկինների վերադարձ չի լինելու. նրանք ժամկետանց են»։

Ըստ նրա՝ մայիսի 26-ին Բագրատ սրբազանի անունն է հրապարակվելու որպես վարչապետի թեկնածու. «Բագրատ սրբազանի գործունեությունը տիպիկ լակմուսի թուղթ է, իսկ որոշ քաղաքական ուժեր իրենց քաղաքական նպատակների համար օգտագործում են նրան»։

Մանրամասները՝ տեսանյութում