Radar Զրույց

«Խամենեին էլ փորձեցին սպանել, բայց թևը կտրվեց. իմունիտետ ունեն». Տիգրան Դավուդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը իրանագետ Տիգրան Դավուդյանն է։

Նա անդրադարձել է Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուսների զոհվելու հավանական վարկածներին, խոսել նոր նախագահի ընտրությունից հետո ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունենալիք զարգացումներին։

Տիգրան Դավուդյանի խոսքով՝ Իրանի նախագահը երկրորդական դեմք է. «Ալիև-Ռայիսի պայմանավորվածությունները կկատարվեն։ Ադրբեջանը կդառնա քննադատության թիրախ, եթե Ռայիսիի մահվան հետ որևէ երրորդ երկիր դեր ունի»։

Իրանագետը հիշեցնում է, որ Իրանի երկրորդ նախագահին էլ են սպանել, Խամենեին էլ փորձեցին սպանել, բայց թևը կտրվեց. «Փորձ ունեն, ցնցումներ չեն լինի։ Իրանը ահաբեկչության նկատմամբ իմունիտետ ունի։ Պետք է նշեմ, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը փոփոխություն չի կրի»։

Մանրամասները՝ տեսանյութում