Radar Զրույց

«Մեկ ամիս առաջ մեր երկիրն անցավ մահվան շեմի մոտով». Տիգրան Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է։

Նա խոսել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու, քաղաքական փոփոխությունների, Ալիև-Ռայիսի հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ Ռայիսիի ողբերգական մահը Իրանի ներքաղաքական կայունությունը չի խախտի։

Հարցին՝ աշխարհաքաղաքական կենտրոններն արդյո՞ք կօգտվեն այս իրավիճակից, Խզմալյանը հիշեց մեկ ամիս առաջ Իրան-Իսրայել 7 ժամ տևած բախումը և արձանագրեց․ «Մեկ ամիս առաջ մեր երկիրն անցավ մահվան շեմի մոտով, սակայն Միացյալ Նահանգները փրկեց մեզ»։

Խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքում տիրող իրավիճակի մասին՝ կուսակցության նախագահն ասաց, որ սա ոչ թե սահմանազատման դեմ պայքար է, այլ  ժողովրդավարության և բռնապետության միջև նոր սահման գծելու կռիվ.

«Մենք դիմադրելու ենք այս շարժմանը, որը ներկայացնում են ՀՀ երեք նախագահները։

Ռուսաստանը փորձում է անցնել հակագրոհի. սա պրոպուտինյան շարժում է։

Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանի մասին խոսել էր չարաբաստիկ Գաբրելյանովը։

Մեր եկեղեցին «Հոկտեմբերի 27»-ի տրամաբանությունից դուրս չի եկել։

Եթե այս խաղադրույքը կաթողիկոսը պարտվի, եկեղեցի-պետություն հարաբերությունները փակուղի կմտնեն։ Նրանց հաղթանակը հայոց պետականության վերջն է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում