Radar Armenia-ի «Radar զրույց»հաղորդաշարի հյուրը «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն է։
Նա անդրադարձել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ ընթացող գործընթացներին, խոսել այս համատեքստում Վրաստան-ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին։
Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները որպես ներքաղաքական պայքարի գործիք նախաձեռնեցին այս օրինագիծը. «Սա ռուսական պլան չէ, բայց բխում է Ռուսաստանի շահերից»։
Հարցին՝ ընտրությունների կամ այս գործընթացների արդյունքում Սաակաշվիլիի վերադարձը հավանակա՞ն է, վրացագետ Մելիքյանը պատաասխանեց, որ Սաակաշվիլին մաքսիմում կարող է բանտից դուրս գալ. «Վրաստանում պայքարը ներկաների և նախկինների միջև է. որպես նախկին՝ ընտրվել է Սաակաշվիլին։ Իրավիճակը կփոխվի, եթե Սաակաշվիլիի այլընտրանքը երրորդ ուժ լինի»։
Ինչ վերաբերում է Վրաստան-ԵՄ-ԱՄՆ հարաբերություններին, փորձագետն ընդգծում է, որ Վրաստանը դաշնակիցներ ունի ԵՄ-ում, դրա համար էլ վա-բանկ է գնում. «Վրաստանը հեռանալով ԵՄ-ից՝ հեռացնելու է նաև Հայաստանին։ Վրաստան-ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները վտանգավոր գոտում են, բայց կարմիր գիծը չեն հատել»։
Մանրամասները՝ տեսանյութում