Radar Զրույց

«Պատրաստ եմ Բագրատ Սրբազանի և Գարեգին Բ-ի անեծքների տակ ընկնել». Հովիկ Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։

Նա անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, խոսել հանրահավաքներում ներգրավված քաղաքական ուժերի, Հայաստանի նախկին նախագահների, իշխանափոխության, արյունոտ հեղաշրջման և վարչապետին անվստահություն հայտնելու մասին։

Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Հայաստանում անարյուն հեղաշրջում հնարավոր չէ անել, և աշխատանքներ են տարվում, որ դա տեղի չունենա. «Բագրատ Սրբազանի հետ հանդիպման հարց մեր օրակարգում չկա։ Հոգնած է Բագրատ Սրբազանը, հակասական բաներ է ասում։ Այն ժամանակ մեկ տուփ սիգարետ պակաս էին ծխում, բայց գալիս էին մեր հանրահավաքներին, իսկ այսօր նոր լիդեր ծնելու հասարակական պահանջ չկա»։

Խոսելով իր հայտարարությունների մասին, թե մարդկանց 70%-ը այս շարժանը փողով են միացել, պարզաբանեց. «Եթե այդպես չէ, պատրաստ եմ Բագրատ Սրբազանի և Գարեգին Բ-ի անեծքների տակ ընկնեմ։ Եթե փողով չէին եկել, ինչու՞ առավոտը չեկան փողոցները փակելու։ Բագրատ Սրբազանը որպես քաղաքական գործիչ դեռ չի կայացել։ Այս մասով դիմել եմ իրավապահներին, եթե պետք լինի, կասեմ Բագրատ Սրբազանին»։

Հարցին՝ իշխանության համար ո՞վ է ավելի մեծ վտանգ ներկայացնում՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, պատգամավորն ասաց. «Սերժ Սարգսյանի պետականամետ զգացողությունն ավելի բարձր է, քան Քոչարյանինը»։

Մանրամասները՝ տեսանյութում